Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում արտակարգ իրավիճակ է. փամփուշտներ՝ փակ փողոցում (տեսանյութ)

Հասարակություն
gyum

Արտակարգ դեպք Գյումրիում: Դեպքի վայրն Ալեք Մանուկյան փողոցն է, որտեղ հայտնաբերվել են վնասված ԲՄՎ և Մերսեդես մակնիշի ավտոմեքենաներ, չկրակված գազային ատրճանակի 4 փամփուշտ: Տեղում աշխատել են ոստիկանները, քննիչներն ու քրեագետները: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողի զեկուցագրով հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկությունների համաձայն, դեպքը սկսվել է ավտովթարից: Ըստ ՇՄ քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանի, հայտնաբերված իրերն ու առարկաները կրակոցներ լինելու մասին չեն խոսում:   «ՑԱՅԳ» ՀԸ տեսանյութերը