Հոկտեմբերի 17-ին՝ ԱԺ արտահերթ նիստ (տեսանյութ)
Կառավարությունն այսօր որոշեց հոկտեմբերի 17-ին անցկացնել ԱԺ արտահերթ նիստ: Ինչպես ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, օրակարգում ընդգրկված են լինելու Սահմանադրական դատարանի կողմից հաստատված որոշումներ, միջազգային պայմանագրեր: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն իր հերթին զեկուցեց, որ իրենց համակարգում խոշորացումներ են եղել՝ մի շարք ստորաբաժանումներ միավորվել են ու եղել են կրճատումներ: «Մենք օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որ այլ մեկնաբանություններ չլինեն: ՊՈԱԿ-ներն ընդհանրապես պետք է բալանսից ազատել, ԾԻԳ-երից հրաժարվել, տնօրեն եւ էդ տիպի բոլոր ատրիբուտիկաները լրիվ մաքրել: Հնգօրյա ժամկետում հանձնարարում եմ ներկայացնել առաջարկություններ, որ կոմիտեն ստեղծելուց հետո նորից չսկսենք վերակազմավորումը»,- ասաց վարչապետը: