Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլանդի նախապայմանից հետո Պուտինը չեղարկել է այցը Ֆրանսիա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Oland2

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ  Դմիտրի  Պեսկովը  հայտարարել է,  որ երկրի ղեկավարը հրաժարվել է մեկնել Փարիզ. «Նախագահը որոշել է չեղարկել իր այցը։ Պլանավորված էր Փարիզում մասնակցել մի քանի միջոցառման՝ կապված ռուսական հոգևոր- մշակութային կենտրոնի բացման հետ, ցավոք, միջոցառումները ֆրանսիական կողմը հանել է ծրագրից, և նախագահը որոշել է չեղարկել այցը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դմիտրի Պեսկովը։ Իսկ այսօր ԵԽԽՎ նիստի ժամանակ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ կհանդիպի Պուտինին, եթե քննարկվի միայն Սիրիայի հարցը։ Պեսկովը նաև ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է քննարկել հետագայում Ֆրանսիա այցելության հարցը Ֆրանսուա Օլանդի հետ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ֆրանսիացի գործընկեր Ժան- Մարկ Էյրոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Պուտինը հոկտեմբերի 19-ին կմեկնի Փարիզ՝ Օլանդի հետ քննարկելու Սիրիայի և Ուկրաինայի խնդիրները։