«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: *** ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կենսագրական տվյալներ Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին: Կրթություն Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեություն 1994–1999 Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: 1999-2000 «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ: 2000–2002 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն: 2002–2009 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն: 2009-2010 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով: 2010–2011 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2011-2014 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն: 2014-առ այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ: Պարգևներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: