Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Մարուքյանն իր քաղաքական ապագան լուրջ վտանգի տակ է դնում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ «Ազատություն» ՌԿ եթերում իր զարմանքն ու հիասթափությունը հայտնեց Վանաձորում ավագանու նիստում տեղի ունեցողի առնչությամբ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում բաց քվեարկել. «Պարոն Մարուքյանն իր կուսակիցների վրա վստահ չէ՞, որ ասում է  բաց քվեարկեք»։ Հիշեցնենք, այստեղ ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։  2 օր առաջ «Հայկական վերածնունդը» ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» հետ համաձայնության հուշագիր է ստորագրել՝ աջակցություն հայտնելով ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանին։ Էդուարդ Շարմազանովը շեշտում է՝ բաց քվեարկությունը օրենքի խախտում է. «Ես զարմացած եմ որոշ պատգամավորների պահվածքից ու նման կրկեսային խեղկատակություններից։ Երբ հարցը իրենց է վերաբերում, ավելի կոպտագույն են խախտում օրենքը, քան 90-ականներին»։ «Պարոն Մարուքյանը նման քայլով իր քաղաքական ապագան լուրջ վտանգի տակ է  դնում»,- եզրափակում է Էդուարդ Շարմազանովը։ Այս առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. Անկախ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքից ակնհայտ է, որ՝ 1. ՀՀ ԱԺ պատգամավորների նման շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտությոան և պրոտեկցիայի տարրեր է պարունակում: 2. ՀՀ օրենքները պետք է հարգվեն բոլորի կողմից, անկախ ընթացիկ քաղաքական շահից:

3. Կրքերը պետք է հանդարտվեն և գործընթացը վերադառնա օրենքի հուն: Ժողովրդավարությունը բարդ մշակույթ է, բայց կամաց-կամաց կստացվի, վստահ եմ: