Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Հայրապետյանի դուստրը հույսեր է կապում ՀՀ իշխանությունների հետ

Քաղաքականություն
axch

Արցախցի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի 14 տարեկան դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը, հույս ունի, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն՝ հոր պահման պայմանները բարելավելու համար. «Ավելի քան համոզված եմ, որ հայրս որևէ հանցանք չի գործել»։ Զարուհին նաև տեղեկացրեց՝ չնայած ազատազրկված լինելուն, ապրիլյան պատերազմի ընթացքում Լևոն Հայրապետյանը հսկայական չափերի հասնող գումարներ է նվիրաբերել Արցախին։ 14-ամյա աղջիկը հոր կալանավորումից հետո մեկ անգամ է խոսել հոր հետ, տեսակցությունն արգելված է. «Հայրս ասաց, որ չնայած ծանր հոգեվիճակին, միշտ Արցախի կողքին կանգնած է։ Նա շատ ուժեղ է և այս փորձությունը կհաղթահարի»։