Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում ավագանու նիստը բոյկոտեցին. Սամվել Բալասանյանը երդվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nist-1

Այսօր Գյումրիի նորընտիր ավագանին նիստ էր հրավիրել: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը : Այսուամենայնիվ, տեղի ունեցավ Սամվել Բալասանյանի երդման արարողությունը։ «Ցայգը» հայտնում է. Սամվել Բալասանյանը վերընտրվեց Գյումրու քաղաքապետ: Այսօր կայացավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ», «Գալա» կուսակցությունները բոյկոտել են, չեն ներկայացել նիստին: Նիստին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավագանու 17 անդամ: Այլ կերպ ասած` ներկա են եղել միայն «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչները, քանի որ նրանք ավագանու անդամների մեծամասնությունն են, նիստը համարվել է իրավազոր: Ավագանու երկու անդամ Սամվել Բալասանյանին են հանձնել քաղաքապետի խորհրդանշական շղթան ու բանալին, որից հետո տեղի է ունեցել երդման արարողություն: Հիշեցնենք, կիրակի տեղի ունեցավ թիվ 34 ԸԸՀ նիստ, որի ընթացքում ընտրությունների արդյունքում 6 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև Գյումրիի 33 անդամից կազմված ավագանիների խորհրդի մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ.  Բալասանյան դաշինքը, որը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ 17, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 4, ԳԱԼԱ կուսակցություն՝ 4 մանդատ։ «Հայկական վերածնունդ» կուսակցության խորհրդի անդամ Արթուր Միսակյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ ընդդիմադիր կոալիցիան այս հարցով կարող է դիմել դատարան: Այսօր եւս քաղաքական ուժերը հայտարարեցին դատարան դիմելու մասին։