A
A
Զախարովան խոսել է Սիրիայից հայերին տեղափոխելու հարցում ՌԴ աջակցության մասին. Արմենպրես (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ռուսական Russia Todayը, խնդրին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին` Սիրայում գտնվող հայկական համայնքի ներկայացուցիչներին պատմական հայրենիք տեղափոխելու հարցում` Զախարովան ասել է. «Եթե կա պաշտոնական տեղեկություն, կան նամակներ Սիրիայի տարածքում բնակվող հայերից, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում