Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը խաղաղությամբ բաժանվեց Մոսկվայից

Սպորտ
sport-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ավարտեց ելույթները Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 5 միավոր եւ այժմ բաժանում է 2-4-րդ հորիզոնականները: Մեր շախմատիստի վերջնական արդյունքը պարզ կդառնա վերջին տուրի մնացած պարտիաների ավարտից հետո: