Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վեդի ալկո» ընկերությունը վճարել է աղավնաձորցիների պարտքը (տեսանյութ)

Հասարակություն
Axavnazor

«Վեդի ալկո» ընկերությունը Աղավնաձորում արդեն վճարել է խաղողի մթերման դիմաց ունեցած պարտքերը: Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «130 մլն դրամի չափով գումար էր մնացել: Այսօր առավոտյան խոսել եմ սեփականատիրոջ հետ, հավաստիացրեց, որ մնացել է մի քանի հոգի, մինչեւ շաբաթվա վերջ կվճարի»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ ընկերությունը սպիրտ ուներ, որը վաճառելուց հետո պարտքերը մարեց: Ռ. Մակարյանի խոսքերով, խաղողի մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում, իսկ կոնկրետ Աղավնաձորի հետ կապված պայմանավորվածություն կա մթերողների հետ, սակայն գյուղացիների հետ պետք է գնի շուրջ բանակցություններ լինեն: Հանրապետությունում արդեն մթերվել է 90 հազար տ խաղող, գործընթացը արդեն շարունակվում է «Խնդիր չի լինի, եթե անգամ պայմանագիր չունեն»,-ասաց նա: