A
A
Կառավարությունը գումար կհատկացնի ԱԳՆ-ին
Այսօր կառավարության նիստում որոշում կկայացվի գումար հատկացնել ՀՀ ԱԳՆ-ին՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով: Մարդասիրական օգնության շրջանակներում նախատեսվում է ՀՀ ԱԳՆ-ին պահուստային ֆոնդից հատկացնել 46,033.2 հազ. դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով»: