Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կփոխարինի՞ մեր Օպերային թատրոնը Լա Սկալային (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
ruz1

Կար ժամանակ, երբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը երևանցիների ժամանցի ամենակարևոր վայրն էր, և տոմս գնելը հեշտ գործ չէր: Դահլիճը միշտ լիքն էր և շատերը ձեռք էին բերում մուտքի տոմս ու տեղավորվում  հենց աստիճաններին: Օպերա առօրյա հագուստով չէին հաճախում, որովհետև Օպերա գնում էին հատուկ տրամադրությամբ: Բեմին փայլում էին անվանի ու սիրված արտիստներն ու նվագախումբը ղեկավարում  ոչ պակաս անվանի դիրիժորներ: Նրանցից մեկն էր երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանը, որի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ծրագիրը մեկնարկեց նրա սիրելի օպերայի թատրոնում: «Հայփոստի» նախաձեռնությամբ թողարկված` երգչուհու պատկերով նամականիշի մարման հանդիսավոր արարողություն, արխիվային լուսանկարների և տեսանյութերի ցուցադրություն, և Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի ներկայացում` նվիրված մեծանուն երգչուհուն, որը ժամանակին փայլում էր Փառանձեմ թագուհու դերերգով: «Մեկ ցանկություն ունեմ` ամեն ինչ ավելի լավ դարձնել թատրոնում` հօգուտ օպերայի, արտիստների և հանդիսատեսի»-, լրագրողների հետ իր առաջին հանդիպմանն ասել էր Կոնստանտին Օրբելյանը: Թե որքանով ցանկությունն իրականություն կդառնա, ցույց կտա ժամանակը: Իսկ փաստացի, այսօր ունենք երիտասարդ սերնդի հանդիսատես, որը սպասում է մեր օպերային թատրոնի նոր լուսաբացին: Հոկտեմբերի 8-ին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ կկայանա համերգային երեկո՝ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ: