A
A
Խստացումներ ԱԺ մուտքի մոտ. լրագրողներից պահանջում են հեռու կանգնել
Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ անվտանգությունը և հասարակայնության հետ կապերի վարչությունը թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ շենքի այն հատվածին, որտեղից սովորաբար ներս են մտնում վարչապետն ու նախարարները։ Նրանք քիչ առաջ հայտարարեցին, որ սա հատուկ պահպանվող տարածք է, և բոլոր լրագրողներից պահանջում են մեծ շառավղով հեռու կանգնել։ Նախկինում նման պահանջ չի եղել։