Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես է Գյումրիում «Բալասանյան» դաշինքին տրվել 17 մանդատ. ԿԸՀ հաշվարկն անհասկանալի է (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-1

ԱԺ այսօրվա նիստում ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին հարց ուղղելով՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց. «Դուք հայտարարել եք, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքին տրվել է 17 մանդատ՝ բացառապես օրենքին համաձայն: Ես չգիտեմ՝ որ օրենքին եք հղում արել, քանի որ մեր եւ ձեր ԸՕ-երը տարբեր են կարծես թե՝ բոլոր բոնուսներով ու հնարավոր ու անհնար ձեւերով հաշվարկներով «Բալասանյան դաշինքը 15-ից ավելի մանդատ չունի: Ես հասկանում եմ, որ Նոբելյան մրցանակ չունենք, որ տանք ԿԸՀ-ին, ուղղակի մաթեմատիկայում նոր թալեսներ են հայտնվել, որ հիմնավորում են անհիմնավորելին: Պետք է արձանագրել՝ ԲՀԿ-ին ինը մանդատ է հասնում, ՀՎԿ-ին՝ հինգ, ԳԱԼԱ-ին՝ չորս»: Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ վերջնական արդյունքները ընտրություններից յոթերորդ օրն է հրապարկվում. «Բնավ չհավակնելով Նոբելյան մրցանակի՝ պետք է ասեմ, որ այսպես նույնությամբ եղել է մյուս տարիներին տեղի ունեցած ընտրություններին, կանոնակարգերում նոր բան չկա»: «Ես հասկանում եմ, որ ԸՕ հեղինակները կարող են հիմնավորել նույնիսկ անհիմնավորելին, սակայն բացարձակապես տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ ամեն կուսակցությունից պետք է մի միավոր վերցնել ու տալ «Բալասանյան» դաշինքին: Իրականությունն այն է, որ մասնակից երեք քաղաքական միավորն ունեն միասնաբար 18 քվե: Բնականաբար, մենք պահանջելու ենք, որ քաղաքապետի ընտրությունը հենց այդ քվեների շրջանակում լինի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: «Փաստորեն սա մաթեմատիկա չէ, այլ թվաբանություն»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր կողմից նկատեց, որ Տիգրան Մուկուչյանը Նոբելյան մրցանակի չի ձգում. «Դուք պետք է վերադարձնեք ԲՀԿ-ին իր մանդատները»: «Ես չեմ էլ հավակնում Նոբելյան մրցանակի»,-պատասխանեց Տիգրան Մուկուչյանը: