Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ պետք է անել, որ ձեր կախվածությունը թուլանա իշխող ուժից». Լ. Սարգսյանը՝ Տ. Մուկուչյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Lyudmila-Sargsyan

ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկում է ԿԸՀ նախագահի ընտրության հարցը: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: Տիգրան Մուկուչյանն իր ելույթից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ հասարակության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ ավելի է մեծացել հենց Տիգրան Մուկուչյանի ղեկավարման ժամանակ. «Ձեզ մեղադրանք չեմ առաջադրում, ուղղակի այդ ինստիտուտը վստահություն չի ներշնչում, քանի որ ընտրությունների արդյունքների ամփոփումը ձեզ մոտ է տեղի ունենում՝ եթե տեղամասերի արդյունքները չեն բավարարում իշխող կուսակցությանը, ապա ձեզ մոտ դրանք փոխվում են կամայական: Ուզում եմ իմանալ՝ դուք ձեր գործառույթը արդյոք մինչեւ վերջ կատարո՞ւմ եք, նոր Սահմանադրությամբ ի՞նչ մեխանիզմներ կան, որ ձեզ ավելի անկաշկանդ են դարձնում, քանի որ վստահ եմ՝ այդ դեպքում ընտրության արդյունքների ամփոփման ժամանակ այլ պատկեր կունենայինք: Ի՞նչ պետք է անել, որ ձեր կախվածությունը թուլանա իշխող ուժից»: Ի պատասխան Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ճնշման մասին խոսք լինել չի կարող. «Իսկ վստահության ապահովման համար կա լիակատար թափանցիկություն, որի արդյունքում վստահությունն ավելացել է նաեւ հրապարակայնության ապահովման արդյունքում»: Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ մեր երկրում հույսի բացակայությունն է, որ մարդկանց մղում է արտագաղթի ու նաեւ՝ հիասթափությունը ընտրական պրոցեսներից: