Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը Հայաստանից ժամանեց Սիրիա

Կարևոր լուրեր Պաշտոնական
ognutyun

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական էջը Թվիթերում տեղեկացնում է, որ  հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը վայրեջք կատարեց Հմեյնիմ ավիբազայում։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը այնտեղ էր դիմավորելու համար : Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերում նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար: Անցած շաբաթ տեղեկացրել էինք, որ  Հայաստանի Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: Ավելի վաղ էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որով խորին մտահոգություն էր հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Նկարում.Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարի հետ սպասում է Հայաստանից հումանիտար օգնությամբ ինքնաթիռի ժամանմանը: untitledfs untitled%d6%86%d5%a5%d5%a5%d5%b8%d6%86 untitled%d6%86%d5%a5%d5%a5%d5%b8%d6%86%d5%a5