Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Մկրտչյանը ելույթ կունենա ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստում

Պաշտոնական
levon-mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների   կրթության ոլորտի ղեկավարները:

Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում: Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու  մատչելիության բարելավման գործոն  ԱՊՀ անդամ պետություններում»  խորագրի ներքո:  Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարությունն է:

ԿԳՆ