Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «ՀՀԿ-ն ակտիվ չէ՝ նույնն է, թե Արաքսը թափվում է Սեւ ծով» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում հայտարարեց, որ հնչած բոլոր ելույթները, բացառությամբ մեկի, միտված էին նրան, որ ուղղել, առողջացնել մեր տնտեսությունը: Նա անդրադարձավ այն քննադատությանը, թե ՀՀԿ-ն իր կառավարության բերած նախագծի վերաբերյալ որեւէ ելույթ չի հնչեցրել, կարծիք չի հայտնել եւ դա քաղաքական դիրքորոշման արտահայտման ձեւ է. «Ասել, թե ՀՀԿ-ն ակտիվ չի աշխատում ու չի սատարում, նույն բանն է, թե, կներեք համեմատության համար, Արաքսը թափվում է Սեւ ծով: Ահռելի, ֆունդամենտալ փոփոխություններ կան նախկին ու ներկա նախագծերի մեջ: Չեմ ուզում դափնիները վերցնել միայն ՀՀԿ-ի վրա, այս նախագծի վրա բոլորով ենք աշխատել օրուգիշեր: Վաղը մեր միահամուռ քվեարկությամբ կտեսնեք, որ մենք սատարում ենք այս օրենսգիրքը: Հարկային այս օրենսգիրքը ճկուն է, որը ՀՀ-ն տանում է ոչ թե ցնցումների, այլ կայուն զարգացման»: «Հարկային օրենսգրքի» քննարկումն ավարտվեց, քվեարկությունը տեղի կունենա վաղը: