Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուլղարիայում շարունակում են վստահել Արմեն Նազարյանին  

Սպորտ
sport-nazaryan.

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը կշարունակի գլխավորել հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականը: «Մենք 100 տոկոսով վստահում ենք նրան եւ հավատում ենք: Նա այն մարդն է, որը կարող է վստահություն հաղորդել մեր հունահռոմեական ըմբիշներին», - հայտարարել է Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Գերգովը: Արմեն Նազարյանի թեկնածությունը պաշպանել են նաեւ ըմբիշները: Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Վալենտին Ռայչեւը, հնարավոր է պաշտոնանկ արվի: Նրա հարցը քննարկվելու է հոկտեմբերին կայանալիք ֆեդերացիայի գործադիր կոմիտեում: