A
A
«Սասնա ծռեր» խմբի անդամը որդուն հորդորել է լավ սովորել (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատության: Արմեն Լամբարյանի ոտքը պետք է վիրահատեն: Այսօր հարազատները նրան տեսնելու համար հավաքվել էին հիվանդանոցի դիմաց: Նրանք ամեն կերպ փորձում էին մոտենալ եւ համբուրել Արմեն Լամբարյանին: Միայն նրա 9 տարեկան որդուն՝ Լեւոնին էին թույլ տվել մեկ րոպեով տեսնել հորը: Երեխան չէր կարողանում զսպել արցունքները: Հայրը նրան հորդորել է լավ սովորել: Ի դեպ, «Շտապ օգնության» մեքենայից իջեցնելուց հետո Արմեն Լամբարյանը նշեց, որ ամեն ինչ լավ է լինելու: