Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ մեղադրանքի՝ Արարատ Խանդոյանը փորձել է խլել ոստիկանի վահանը

Քաղաքականություն
khorenaci6

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի  գործն արդեն ուղարկվել է դատարան: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը քննելու է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր՝ Վարդան Գրիգորյան: Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է   հասցրել,  քաշքշել է  ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաեւ   փորձել է խլել  ոստիկանության ծառայողի վահանը: Արարատ Խանդոյանը իր դեմ հարուցված քրեական գործը համարում է  քաղաքական հետապնդում։ Արարատ Խանդոյանի հետ ամբաստանյալի աթոռին է նստելու նաեւ  Արման Առաքելյանը:  Նա նույնպես մեղադրվում է զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու,  ինչպես նաեւ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելու մեջ: