Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» չկարողացավ հաղթել «Կոտայքին»

Սպորտ
sport-shirak

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Գյումրիի «Շիրակը» հանրապետության գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում այսօր մրցեց 1-ին խմբում հանդես եկող «Կոտայքի» հետ: Աբովյանում կայացած հանդիպումն անակնկալ ավարտ ունեցավ: Ավելի բարձր կարգ ունեցող շիրակցիներն այդպես էլ չկարողացան գրավել այս տարի վերաբացված թիմի դարպասը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը ձեռնտու է «Շիրակին», որը երկրորդ խաղն անցկացնելու է սեփական դաշտում: Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: