Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում մոտոսպորտով զբաղվողները լուրջ խնդիրներ ունեն (տեսանյութ)

Սպորտ
sport-moto-1

«Մոտոսպորտով զբաղվողների թիվը հանրապետությունում տարեցտարի ավելանում է, սակայն մեր մարզիկներն առայժմ լուրջ նվաճումների չեն հասնում միջազգային խոշոր մրցաշարերում, քանի որ տեխնիկայի լուրջ պակաս ունեն: Շատերը դեռեւս հանդես են գալիս 1984 թվականի արտադրության «Չեզետ» մակնիշի մոտոցիկլետներով, որոնք իրենց պարզապես սպառել են: Ճիշտ է, մի քանիսն իրենց միջոցներով ձեռք են բերել ճապոնական մոտոցիկլետներ, բայց դա շատ քիչ է հաջողության հասնելու համար», - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց «Արվիկոն» ավտոմոտոակումբի նախագահ Արսեն Սարգիսովը: Հենց այս ակումբի ջանքերով եւ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ վերջին տարիներին տեղի են ունենում Հայաստանի մոտոկրոսի առաջնությունները: «Հայաստանում գրանցված է մոտոսպորտի ֆեդերացիա, սակայն այն, ավաղ, որեւէ մրցավազք չի կազմակերպում: Մենք էլ չէինք կարող դա անել, եթե Երեւանի քաղաքապետարանը չաջակցեր մեր ակումբին եւ չտրամադրեր Ծեծեռնակաբերդի խճուղու մոտ գտնվող տարածքը, որտեղ ավելի հարմար է մարզումներ անցկացնել, քան նախկին Սովետաշենում գտնվող նման մրցուղում», - ասաց փորձառու մասնագետը: