A
A
Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը երկարացվեց 2 ամսով (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը քիչ առաջ երկարացվեց երկու ամսով։ Նախաքննական մարմինը, իբրև միջնորդությունը երկարացնելու հիմք, նշել էր այն փաստը, որ քննչական գործողություններ պետք է կատարվեն։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանի նման որոշումը որակեց քաղաքական և նշեց, որ դատարանը նոտարի դեր է կատարում։ Ի դեպ, որոշման հրապարակմանը պաշտպանը ներկա չի եղել. նրան տեղյակ չեն պահել։