Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանի բակում երաժշտություն է հնչում. ոստիկանը սպառնում է բերման ենթարկել

Քաղաքականություն
vost

Ոստիկանության ներկայացուցիչները հենց նոր Արայիկ Խանդոյանի հարազատներին սպառնացին, որ եթե չդադարեն վանկարկել և չիջնեն պատից, ապա նրանց բերման կենթարկեն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Ոստիկանության փոխգնդապետը տեղեկացրեց, որ հասարակական կարգը խախտելու համար իրեն է դիմել դատարանի նախագահը՝ նշելով, որ բազմաթիվ նիստեր են ընթանում, իսկ նրանք խանգարում են։ Արայիկ Խանդոյանի հարզազատները իջան պատի վրայից, սակայն այս պահին հնչեցնում են երաժշտություն։