Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալան Դունկանը շնորհավորել է հայ ժողովրդին

Քաղաքականություն
dunkan

ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար, Խորհրդարանի անդամ Ալան Դունկանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ երկրի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Սըր Ալան Դունկանն ասել է. «Միացյալ Թագավորությունը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը հինավուրց պատմություն ունեցող երիտասարդ երկիր է: Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներ խթանելու և մեր տնտեսական ու մշակութային կապերը հզորացնելու նպատակով: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը նպաստելուն, Հայաստանի և իր հարևան երկրների համար խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելուն: Ես ուրախ եմ Նորին Մեծության կառավարության անունից շնորհավորանքներ հղել հայ ժողովրդին՝ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ»: Երևանում բրիտանական դեսպանատուն