Ա. Ենիգոմշյանը կոչ է անում ազատվել գաղութատեր ուժի ծառաներից (տեսանյութ)
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն ազատ ու անկախ չէ ոչ արտաքին և ոչ էլ ներքին քաղաքականության առումով: «Իհարկե, 25 տարի առաջվա անկախության հանրաքվեն պահում է իր մեծ արժեքը, և այդ առումով ոչ մի սակարկություն և արժեքային փոփոխություն չի կարող լինել, ամբողջ խնդիրը այն է, որ այդ խորհրդից այսօր համարյա բան չի մնացել: Անկախությունը պետք է նշանակեր երկու շատ կարևոր բան. դա երկրի գերիշխանությունն է այլ արտաքին ուժերի նկատմամբ և երկրորդ՝ անկախությունը իմաստազրկվում է, եթե երկիրը արտաքին ուժերի նկատմամբ գերիշխան է, բայց ներքին առումով քաղաքացին, հայ մարդը ազատ չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Ենիգոմշյանը: «ԱՍԱԼԱ»-ի նախկին մարտիկը կոչ է արել շարունակել պայքարը ռուսական նեոգաղութացված քաղաքականությունից և ներքին այդ գաղութատեր ուժի ծառա իշխանությունից ձերբազատվելու համար: Մանրամասները՝ տեսանյութում: