Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ՝ Ազատության հրապարակից. «Դեռևս չենք ազատվել գաղութատիրությունից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9-1

13.15 Հանրապետության հրապարակում մի քանի րոպե կանգառ կատարելուց հետո «Սասնա ծռեր» վանկանկումներով խմբավորման աջակիցները մոտենում են «Ռոսսիա» կինոթատրոնի մերձակա տարածքին։ 12 12. 45 «Ոչ հայկական բանակի զորահանդեսում ռուսական և այլ պետությունների դրոշների». այս կարգախոսով 100-ին հասնող քաղաքացիներ երթ են կազմակերպել Երևանի փողոցներով։ Նրանք իրենց հայտարարություններում պնդում են, որ Հայաստանը լիովին անկախ պետություն չէ. «Դեռևս չենք ազատվել ռուսական գաղութատիրությունից»։ Երթն այս պահին Ազատության հրապարակից շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա, սակայն թե որտեղ կհանգրվանի՝ կազմակերպիչները չեն մանրամասնում։ Նրանց թվում են՝ Շահեն Հարությունյանը, Դավիթ Սանասարյանը, ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը, Սասնա ծռեր խմբավորման համակիրները։ 1 2 3 4 6 7 8 9 tmbuk