Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավանդական կուսակցությունների համար առաջնայինը ՀՀ զարգացման խնդիրը չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled

Հայկական ավանդական կուսակցություներն այդպես էլ իրենց տեղը չգտան 25 տարվա անկախություն ունեցող Հայաստանում։ Դեպի հայրենիք նրանց առջև կանաչ լույս բացվեց 1991 թվականի փետրվարի 26-ին, երբ ընդունվեց հասարակական-քաղաքական կուսակցությունների մասին օրենքը։ Հայկական առաջին կուսակցությունը՝ Արմենականը, ստեղծվեց 1885 թվականին Վանում։ Ինչպես նաև, հետագայում ստեղծվեցին Հայ հեղափոխական Դաշնակցություն, Հնչակյան, և Ռամկավար ազատական կուսակցությունները։ Վերջին երկուսը հատկապես երբեք աչքի չընկան քաղաքական ակտիվությամբ։ Տարիներ շարունակ Հայկական ավանդական կուսակցությունները որպես առաջնային նպատակ դիտարկում են Ցեղասպանության ճանաչման հարցը։ Մինչդեռ անկատար է մնում Հայաստանի զարգացմանը միտված իրական աշխատանքը, ինչը պիտի որ նրանց առաջնային նպատակներից մեկը լիներ։ Ավելին՝ տեսանյութով