Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ն համեմատեց Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականների հետ (տեսանյութ)

Սպորտ
ashotyan

Մենք շարունակում ենք վայելել հասարակության վստահությունը։ ՀՀԿ թեկնածուներից շուրջ 160-ը ընտրվել կամ վերընտրվել է իր պաշտոնում. քիչ առաջ ՀՀԿ գրասենյակում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։

«Մենք ընդհանուր առմամբ գոհ լինելով արդյունքներից՝ արձանագրում ենք, որ խնդիրներ ենք ունեցել որոշ համայնքներում։ Անգամ Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներն են խնդիրներ ունենում, ոչ ոքի են խաղում կամ պարտվում, բայց ՖԻՖԱ-ի սանդղակում միշտ առաջատար դիրքերում են։

Արձանագրված իրավախախտումների համար համապատասխան անձինք, կարծում եմ, իրավապահ մարմինների հետ պետք է գործ ունենան»,- նշում է Աշոտյանը։   «Մենք շարունակում ենք վայելել ազգաբնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորելիս», ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այս ավետիսից հետո Հանրապետականի փոխնախագահը գրեթե ավելորդ է համարում խոսելը մի քանի համայնքներում կրած պարտության մասին՝ դրանք հարցականի տակ չեն կարող դնել կուսակցության դերը տեղական մարմիններում. «Անգամ Գերմանիայի եւ Բրազիլիայի հավաքականներն են ֆուտբոլում պարբերաբար ոչ ոքի խաղում, իսկ երբեմն պարտվում»: Եվ հետո նույնիսկ Լեհաստանում է տնտեսական աճ ապահովող կուսակցությունը պարտվում ընտրություններում: Բեռլինում էլ Անգելա Մերկելի կուսակցությունն է պարտվել: Բայց նրանք պարտվում են եւ զիջում դիրքերը «Մենք էլ Նոր կյանքում պարտվեցինք եւ Արագածոտնի որոշ գյուղերում»: Սակայն ինչպե՞ս է Հանրապետականը շարունակում հաղթանակներ գրանցել մի երկրում, որտեղ, ինչպես վարչապետը նկատեց, տնտեսության վիճակը չափազանց ծանր է. «Առկա խնդիրներով հանդերձ Հայաստանի ընտրողները հատկապես լոկալ մակարդակում+շարունակում են վստահել այն մարդկանց, որոնք տվյալ պահին կամ իշխանություն են կրում, կամ իշխանություն են ներկայացնում», նշում է Աշոտյանը: Մանրամասն՝ տեսանյութում