Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ համայնքներում է հաղթել «Համախմբում»-ի թեկնածուն

Քաղաքականություն
elections19

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանի տեղեկացմամբ՝ կուսակցությունը մի քանի համայնքներում մասնակցել է ավագանու ընտրություններին՝ ունենալով մարտավարական ու, այսպես ասած, հետախուզական նպատակներ: «Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունները մեզ համար նախավարժանք էին հոկտեմբերի 2-ին Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններից առաջ: Այն համայնքներում, որտեղ առաջադրվել են մեր թեկնածուները, ունենք դրական արդյունքներ: Մասնավորապես, Ապարանի ավագանու ընտրություններին մասնակցել և բարձր միավորներով ավագանի է ընտրվել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Ապարանի կառույցի ղեկավար Ռոման Հակոբյանը: Ավագանի է ընտրվել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Իջևանի կառույցը ներկայացնող Արարատ Մելիքբեկյանն Աչաջուր համայնքում: Եվս մի քանի համայնքներում ավագանի են ընտրվել այն անկուսակցական թեկնածուները, որոնց աջակցել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ»։