A
A
Յաշա Մինասյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի պատանի մարզիկները հերթական մեդալը նվաճեցին Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում: Մեր 15-ամյա ծանրորդ Յաշա Մինասյանը մինչեւ 94 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 246 կգ արդյունք եւ զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը: Նա զիջեց միայն բուլղարացի Խրիստո Խրիստովին, որը պարզապես մրցակցությունից դուրս էր, քանի որ նա երկամարտում արձանագրեց ռեկորդային 291 կգ արդյունք: Այսօր մրցահարթակ կմտնի մեր վերջին ներկայացուցիչը՝ Վարազդատ Լալայանը, որը հանդես կգա 17 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում: