Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին ընկել է Դեբեդ գետը

Պաշտոնական
4041d2f8de96e483d9eddb2cefcc7681

Սեպտեմբերի 17-ին, ժամը  11.34-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Ալավերդի քաղաքի Թումանյան և Փիրուզյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, հենապատի վրայից ընկել է Դեբեդ գետը: Փրկարարները գետից դուրս են բերել Ա. Գ.-ին (ծնվ.1958թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: ԱԻՆ