Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղանակը նորից կտաքանա

Հասարակություն
200e46d16bf48c8478b69ac88aebdee3

Մեր երկրին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում: Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով, սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24-ի փոխարեն: