A
A
Ուղիղ.քննարկվում է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը (տեսանյութ)
Այսօր՝ ժամը 17:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին խափանման միջոցը՝ կալանքը, գրավի դիմաց փոխելու միջնորդության քննարկումը: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների շրջափակման մեջ գտնվող ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Արամ Մանուկյանը վիրահատության է ենթարկվել եւ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Դատավարության ընթացքին կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։