Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Artur-Davtyan

ԱԺ-ն այսօր 97 կողմ ձայնով ՀՀ գլխավոր դատախազ ընտրեց Արթուր Դավթյանին: ԱԺ  հաշվիչ ժամանակավոր  հանձնաժողովի նախագահ  Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ 130 պատգամավորներից 103-ն են մասնակցել քվեարկությանը, որից 97 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ  երեքը՝ դեմ: Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից  շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին  եւ ԱԺ-ին՝ ցուցաբերված բարձր վստահության համար.  «Գիտակցում եմ իմ առջեւ դրված խնդիրները, դրանց արդյունավետ լուծման բարձր պատասխանատվութփյունը եւ վստահեցնում եմ, որ գիշերուզօր աշխատանքով, ամեն ինչ անելու ենք դատախազական ամբողջ համակարգի մասնակցությամբ մեր առջեւ դրված խնդիրները արդյունավետ լուծելու, սպասումները արդարացնելու համար»:   Ա. Դավթյանի թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն: Կենսագրություն.  Արթուր Սարգսի Դավթյան  Արդարադատության I դասի խորհրդական Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:  Մասնագիտական գործունեություն ՀՀ  Ազգային ժողովի` 15.09.2016 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ 2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ 2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ 2008-2012թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ 2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ 2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»: Կրթություն 2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու 2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա 1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա 1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ Ամուսնացած է, ունի երկու դուստր