Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ձեր առջև պատասխանատու չեմ». Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh-1

«Երբ լինեն հրամանագրերը, կիմանաք»,- Կառավարության նիստից հետո այսպես արձագանքեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Արտգործնախարարությունում կլինե՞ն կադրային փոփոխություններ նոր վարչապետի նշանակումից հետո: Արդյոք ճի՞շտ են լուրերը, որ նոր նախարար է նշանակվելու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյանի պատասխանը նույնն էր. «Երբ լինի նշանակումը, կիմանաք»: Գո՞հ է, թե ոչ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքներից, փոխնախարարի արձագանքը անփոփոխ էր. «Տվյալ պարագայում, քանի դեռ չկան նշանակումներ, ես որեւէ մեկնաբանություն չեմ անի»: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա այս պարագայում փոխնախարարի խոսքն ավելի կոնկրետ էր. «Այն հանգամանքը, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը կյանքի չեն կոչվել, հենց դա էլ պատճառն է, որ իրականում բուն բանակցային գործընթացում արդեն չի կարող լինել առաջընթաց: Այնպես որ, ամեն ինչ կախված է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց»: Լրագրողներից մեկի այն հարցին՝ եթե նոր կառավարության կազմում Շավարշ Քոչարյանը չընդգրկվի, արդյոք նա կվերադառնա՞ ընդդիմադիր դաշտ. «Ես իմ կենսագրության համար էլ եմ պատասխանատու, իմ ապագայի համար էլ եմ պատասխանատու, բայց ոչ՝ ձեր առջեւ»: