Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խստացումը միշտ էլ լավ է». նախարարի տպավորությունը՝ վարչապետից (տեսանյութ)

Քաղաքականություն
gabriel

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը Կառավարության այսօրվա նիստից, որը վարում էր նորանշանակ Կարեն Կարապետյանը, բարձր, դրական տպավորություն է ստացել: Այսօրվա նիստի ժամանակ վարչապետը մի շարք նախարարների դիտողություններ է արել, սակայն Գաբրիել Ղազարյանի վստահեցմամբ՝ ինքը դեռեւս որեւէ դիտողություն չի ստացել, քանի որ վարչապետի հետ, իր խոսքերով, դեռ չի շփվել: Ինչպե՞ս է նախարարը վերաբերվում վարչապետի կողմից խստացումներին. «Խստացումը միշտ էլ լավ է»: Արդյոք նա կմնա՞ այս Կառավարության կազմում. «Ես դեռ անելիքներ ունեմ ու ինձ տեսնում եմ այս կառավարության կազմում: Մենք մեր աշխատանքն ենք կատարում, սակայն որոշումը մերը չէ»: