Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երալաշ»-ը 42 տարեկան է (տեսանյութ)

Մշակույթ
eralash

«Հումորը միջազգային լեզու է, և սա է գրավականը, որ խորհրդային տարիների մանկության սիրված «Երալաշն» այսօր էլ ունի իր հանդիսատեսը նաև ձեր երկրում»,- վստահեցնում է մանկական երգիծական կինոհանդեսի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչևսկին իր վերջին հայաստանյան այցի ժամանակ: 1974-ի սեպտեմբերի 11-ին առաջին անգամ խորհրդային կինոթատրոնների մեծ էկրաններին ցուցադրվեց «Երալաշ» մանկական երգիծական կինոհանդեսի առաջին թողարկումը: Որոշ ժամանակ անց «Երալաշը» սկսեցին հեռարձակել հեռուստատեսությամբ և այն դարձավ ոչ մեկ սերունդի սպասված ու սիրելի կինոհանդեսը: Բորիս Գրաչևսկին այսօրվա երեխաների հետ փորձում է խոսել իրենց լեզվով, քանի որ, իր խոսքով, տեղեկատվական հոսքն այսօր մեծ է, ընտրության հնարավորությունը՝ նույնպես, և եթե ցանկանում ես հետաքրքիր լինել, ասելիքդ տեղ հասնի, պետք է ժամանակի հետ համընթաց քայլես: