«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում: Նախապես հայտարարվել էր, որ հանրահավաքի ժամանակ խոսվելու է Հայաստանում հաստատված ճգնաժամի և լուծման ուղիների մասին։ Ծրագրային ելույթով հանդես է գալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցությունը տարածել է նաեւ իր որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը եւ կուսակցության հետագա անելիքները. ՈՐՈՇԵՑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը եւ կուսակցության հետագա անելիքները. ՈՐՈՇԵՑ. 1. Կուսակցության Վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու: 2. Ն. Փաշինյանին լիազորել սկսել Ստվերային կառավարության ձեւավորումը, Վարչության հաստատմանը ներկայացնելով Ստվերային կառավարության անդամության թեկնածուների: 3. Ստվերային կառավարության կազմը (ներառյալ Վարչապետի թեկնածուին), 2017-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը հաստատել կուսակցության արտահերթ համաժողովում, որի ժամկետների մասին կհայտարարվի լրացուցիչ՝ կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով: 4. Ստվերային կառավարության ձեւավորման գործընթացի վերաբերյալ սկսել քննարկումներ Հաաստանի եւ Սփյուռքի հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: 07. 09. 2016թ.