Սալվադոր Խեչոյան. «ՊՊԾ գնդում մեզ սահմանափակում էր տրված» (տեսանյութ)
Հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գնդում Սասնա ծռերի կողմից պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, սթրես էր տարել, իրեն այսօր շատ լավ է զգում: Նա համոզված է, որ իրեն այսօր կառավարությունը պարգեւատրել է հենց լավ աշխատանքի համար, այլ ոչ թե ՊՊԾ գնդում պահվելու համար. «Զուտ գնահատվել է մեր աշխատանքը, սա տրված է ամբողջ շտապօգնությանը: Մարդիկ կային չերեւացին, բայց նրանց աշխատանքը ամենօրյա այնտեղ եղել է, կապ չունի՝ ինչ-որ մեկը գերության մեջ է եղել , թե՝ ոչ»: «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա բժշկի առաջին պարգեւն է. «Ոչ, երկրորդն է, բայց ոչ այս դեպքերի հետ կապված»: Հարցին, թե համարո՞ւմ է Սալվադորն իրեն պատանդ, բժիշկը պատասխանեց. «Այնտեղ մեզ սահմանափակում էր տրված, իսկ թե ինչպես դա կբնորոշվի, թող իրավաբանները որոշեն»: