Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Մուրադյանը ջանքեր կգործադրի, որ որեւէ ծրագիր չտապալվի (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-muradyan

Մինչ նոր կառավարության ձեւավորվելը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի իր նախաձեռնած որեւէ ծրագիր հետագայում չտապալվի. «Նոր կառավարությունը, որը կձեւավորվի, իհարկե այդ կառավարությանը պետք է մեր ծրագրերը ներկայացնենք, իսկ թե ով կլինի այդ ծրագրեր իրականացնողը, արդեն  կառավարություն ձեւավորողը կորոշի՝ նորանշանակ վարչապետը»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք պատկերացնում է աշխատանքը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Ես երբեւէ չեմ աշխատել նրա հետ, ինչ վերաբերում է հետագա աշխատանքներին, մոտ ժամանակներս ինֆորմացված կլինեք»: Արմեն Մուրադյանն այսօր անդրադարձավ նաեւ առողջապահության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներին, բացթողումներին ու հետագա անելիքներին: Մանրամասները՝ տեսանյութում