Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանի օրոք պետական պարտքն աճեց 1 մլրդ դոլարով. տնտեսագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
vilen-khachatryan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման ընթացքում պետական պարտքը աճեց  մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարով:  Տնտեսագետ Վիլեն Խաչատրանի խոսքերով՝ լուծում չստացավ նաեւ գործազրկության խնդիրը, աղքատ է շարունակում մնալ բնակչության  1/3-րդը: Տնտեսագետը միաժամանակ նշում է, որ Հովիկ Աբրահամյանը ժառանգել էր շատ վատ տնտեսական վիճակում գտնվող երկիր, առկա էին բավականին բարձր պետական պարտքի աճի տեմպեր, ընդհուպ մոտեցել էին մինչեւ 4 մլրդ ԱՄՆ դոլարի, առկա էր տնտեսական աճի որոշակի դանդաղեցում, կային ֆինանսատնտեսական իրավիճակից ժառանգված կոնկրետ տնտեսական դժվարություններ։ «Բարձր աճի տեմպեր ապահովել այս մեկ ու կես տարիների ընթացքում չհաջողվեց, դանդաղող աճի տեմպերը իրենց ազդեցությունն էին թողնում, բացատրվում էր արտաքին տնտեսական գործոնով, բայց այնուամենայիվ չպետք է բացառել ներքին տնտեսական գործոնները»,- նշեց Վիլեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ վերջին ժամանակաշրջանում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը միակն էր, որ ստիպված եղավ բյուջեի եկամուտները նվազեցնելով հաստատել բյուջե:  «Ստիպված եղան պակասեցնել պակասուրդի շեմը՝ 2,5 տոկոս նախատեսում էին, տարվա վերջին դա դառնում էր 4 տոկոսից ավելին՝ ներգրավում էին ավելի շատ պարտք դեֆիցիտը ծածկելու համար, քանի որ չկային եկամուտներ, բյուջեն ապահովելու համար առաջանում էր  բյուջեի մուտքն ապահովելու խնդիր»: Տնտեսագետը միակ հաջողությունը համարում է  արտահանման  ուղղությունը, սակայն. «Այնուամենայնիվ մեր արտահանումը որակական առումով ունի լուրջ թերություններ, մենք բանանային երկրի մոդելով ենք շարժվում: Այն պարզ պատճառով, որ նրանք ծառից են քաղում  արտահանում, իսկ մենք հողից ենք հանում արտահանում»: Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝   ներմուծումը մյուս տարիների ընթացքում կրճատվել է 1 մլրդ 170 ԱՄՆ մլն դոլարով: Սա նշանակում էր՝  ամեն ամիս 100 մլն դոլարի շրջանակներում  մեր բնակչությունը քիչ է սպառել: Տնտեսագետն առանձնացնում է նաեւ այս տարվա երկու «շոկերը»՝ ապրիլյան պատերազմը եւ հուլիսյան քաղաքական իրադարձությունները, որոնք, ըստ նրա, տնտեսական ցնցումներ առաջացնող երեւույթներ էին: Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանից, տնտեսագետը նշեց, որ մարդկային տեսանկյունից չի գնահատելու, այլ նայելու է, թե ինչ ծրագրեր է իրագործելու, կկարողանա՞ ապահովել կապիտալի արտահոսք, ներդրումների աճ, թե՞ ոչ: