Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին աջակցողը սրտի հետ կապված խնդիր ունի

Քաղաքականություն
bernatar

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կտրուկ վատացել է «Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը : Նրա համար նույնիսկ «Շտապ օգնության» մեքենա է ժամանել դատարան: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը, Խաչատուր Գիչյանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել , բժիշկն էլ եզրակացություն է տվել, որ նա չի կարող մասնակցել դատական նիստին: Իսկ դատարանում այսօր պետք է քննվեր Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը: 69- ամյա Խաչատուր Գիչյանի գործով նիստը տեղի կունենա վաղը: Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանը մեղադրվում է շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու եւ տեղափոխելու հոդվածներով: