Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմյանսկի Ուրաժայ»-ին նորից արտոնություն տրվեց (տեսանյութ)

Տնտեսություն
rose

Գործադիր մարմինն այսօր որոշեց արտոնություններ տալ «Արմյանսկի Ուրաժայ» ընկերությանը:  Տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծելու համար այդ ընկերությունը մաքսատուրք չի վճարի: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը որոշումը բացատրեց նրանով, որ այդ  հումքը ԵՏՄ անդամ պետություններում չկա:  Կառավարությունը նաեւ հետաձգեց այս  ընկերության ԱՀՀ-ի վճարման ժամկետը: Ի դեպ, ջերմոցային տնտեսություն ծավալող այս ընկերությանը նախկինում  մի քանի անգամ արդեն թույլատրվել է ներմուծվող ապրանքի համար մաքսատուրք չվճարել: