Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավել Մանուկյանին կրկին կվիրահատեն (տեսանյութ)

Հասարակություն
pavel-manukyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին այսօր Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ոտքերի վիրահատության համար: Ինչպես « Ա1+»-ին տեղեկացրեց օրթոպեդ Գագիկ Բդոյանը, այսօր Պավել Մանուկյանը մի շարք բժշկական հետազոտություններ է անցնելու: «Եթե հետազոտությունների արդյունքները դրական լինեն, ապա ամենայն հավանականությամբ վաղը Պավել Մանուկյանը կվիրահատվի»,-ասաց բժիշկը: Պավել Մանուկյանը հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետեւանքով գնդացրային վնասվածք էր ստացել զույգ ազդրերի շրջանում, բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք: Ակնկալվում է, որ այս վիրահատությունից հետո Պավել Մանուկյանը կկարողանա քայլել։ Հիշեցնենք նաեւ, որ «Սասնա ծռերի» անդամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: