Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց (տեսանյութ)
19.20 Գրավի միջնորդությունը մերժվեց։ Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ, սա է դատարանի որոշումը , որը կայացվեց խորհրդակցական սենյակում։
https://youtu.be/drk1yaZWEdQ
18.00 Քիչ առաջ նիստից դուրս եկավ պաշտպան Ինեսա Պետրոսյանը և հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Փաստաբանը հայտնեց, որ առաջարկում են Ղուկասյանին ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
https://youtu.be/m8JizYsbPLA
17. 20 Այս պահին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հնչում են «Ազատություն» և «Անդրիաս» վանկարկումները։ Դատարանի դիմաց հավաքվածները նաև ծափերով դատարանին կոչ են անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին։
Հիշեցնենք, որ դռնփակ դատական նիստը մոտ մեկ ժամ է՝ մեկնարկել է, սակայն պաշտպաններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը դեռ դուրս չեն եկել։ Նրանք միջնորդել են Անդրիաս Ղուկասյանին գրավով ազատ արձակել։ Գրավի չափը պետք է որոշի դատարանը։
https://youtu.be/Is1x70Po8iI
Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։
16. 20 Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկվելու է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը։
Հիշեցնենք, նա անազատության մեջ է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։
Դատարանի դիմաց ակցիա է կազմակերպվելու, որին կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։