Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավորություն՝ ուսանելու ԱՄՆ ավագ դպրոցներում

Հասարակություն
14370578899063

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում են բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: 2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

  • սովորում են 9-12* դասարաններում կամ քոլեջի 1-3* կուրսում
  • հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
  • ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և անգլերենի իմացություն,
  • համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,
  • ծնվել են 1999թ. փետրվարի 15-ից մինչև 2002թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
  • վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում չեն մնացել 3 ամսից ավել,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և բավարարում են ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:
*-12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող:  Քննություններն անցկացվում են Հայաստանի հետևյալ մարզերում՝ Սեպտեմբերի  15, 11:00, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13 Սեպտեմբերի 15, 15:00, Արագածավան, Արագածավանի թիվ 2 դպրոց Սեպտեմբերի 16, 11:00, Գավառ, Գավառի ավագ դպրոց, Թումանյան փ. 11 Սեպտեմբերի 16, 15:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Հրազդան, կենտրոն թաղամաս Սեպտեմբերի 19, 11:00, Արմավիր, Հացիկի թիվ 2 միջնակարգ դպրոց Սեպտեմբերի 20, 11:00, Իջևան, Գալիք կրթարան, Նալբանդյան փ. 1 Սեպտեմբերի 20, 15:00, Դիլիջան, Դիլիջանի ավագ դպրոց, Մյասնիկյան 61 Սեպտեմբերի 21, 11:00, Վանաձոր, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետ. համալսարան, Տիգրան Մեծի 36 Սեպտեմբերի 22, 11:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1 Սեպտեմբերի  23, 15:00, Հաշմանդամություն ունեցող երեխաների համար, Երևան, Ամերիկյան խորհուրների գրասենյակ,Ամիրյան փ. 4/7 Սեպտեմբերի 26, 11:00, Եղեգնաձոր, Երիտ.  կենտրոն, Մոմիկի փ.1 Սեպտեմբերի 26, 15:00, Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93 Սեպտեմբերի 27, 11:00, Ջերմուկ,  Ջերմուկի ավագ դպրոց, Ձախ ափ Սեպտեմբերի 28, 11:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Մյասնիկյան փ. 8 Սեպտեմբերի 28, 15:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտ, Գուսան Աշոտի փ. 32 Սեպտեմբերի 29, 11:00, Կապան, Կապանի թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 1 Սեպտեմբերի 30, 11:00, Ագարակ, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ Հոկտեմբերի 2, Երևան և հարակից մարզեր, 10:00- Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, բանասիրականի մասնաշենք, Ալեք Մանուկյան 13 ԲՈԼՈՐ  ԴԻՄՈՐԴՆԵՐԸ  ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
  • ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը)
  • 1 հատ 3×4 չափսի լուսանկար
  • գրիչ
Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ