A
A
Իմ անձնական զգացմունքները կարևոր չեն. Շ. Քոչարյանը՝ նոր կառավարության մասին
Գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողներին այսօր մոտեցավ միայն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Պատասխանելով հարցին, թե Անակնկա՞լ էր իր համար արդյոք վարչապետի հրաժարականը և ինչպես է նա գնահատում վարչապետի այս տարիների աշխատանքը, պարոն Քոչարյանն ասաց. «Իմ անձնական զգացմունքներն այստեղ կարևոր չեն»։ Հարցին,թե արտգործնախարարը հրաժարական կներկայացնի՞, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հիմա բոլորն էլ պաշտոնակատար են, նոր կազմը հաստավելուց հետո միայն կարելի է դրա մասին խոսել»։ Հնարավո՞ր է արդյոք, որ Էդվարդ Նալբանդյանին փոխարինի Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. «Այդ հարցը ԱԺ-ն կորոշի», -նշեց Շավարշ Քոչարյանը: