Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժը պետք է հրաժարական տա, ոչ թե վարչապետը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Sl2H-CwNrnM

Արդեն մի քանի օրը է՝ մամուլում  շրջանառվում է  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը։ Մեր քաղաքացիները տարբեր կերպ են մեկնաբանում  այս  լուրը։ «Ինչքան ես կտամ իմ տեղից  հրաժարական, էդքան էլ ինքը, չի տա»,-ասում է Հյուսիսային պողոտայում ընկերոջ հետ զրուցի բռնված մեր համաքաղաքացիներից մեկը: Ոմանց կարծիքով՝  տարածված լուրերը ժողովրդի տրամադրությունները շոշափելու միջոց են, մյուսներն էլ կարծում են, որ հրաժարական ոչ թե Հովիկ Աբրահամյանը պետք է տա, այլ Սերժ Սարգսյանը։